Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ենթակա բոլոր մանկատների ու երեխաների խնամքի հաստատությունների շրջանավարտներին  տրամադրվելու են բնակարաններ:

Ծրագրի շրջանակներում, Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան (այն այս տարի վերակազմավորվել է որպես երեխաների պաշտպանության ու խնամքի գիշերօթիկ դպրոց) 29 շահառուներից բնակարան են ստանալու 15 երեխա:

Բնակարանները կլինեն Գյումրիում եւ Մարալիկում: Իսկ մնացած երեխաների բնակարանային խնդիրը լուծվելու է 2012 թվականին:

Հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանի փոխանցմամբ բնակարանները լինելու են մեկ սենյականոց: «Այս տարի բնակարանամուտ տոնողներից 10-ը շուտով կտեղափոխվեն Մարալիկ քաղաք, իսկ գիշերօթիկ դպրոցի մյուս 5 սաները սպասելու են Մուշ-2 թաղամասի բնակարանաշինության 2-րդ փուլի ավարտին»,-ասել է Անահիտ Կարապետյանը` հավելելով, որ կառավարության սահմանած կարգի համաձայն`շահառուն իրավունք չունի այդ բնակարանը վաճառել 10 տարվա ընթացքում: