«Ռուսաստանի օրն ինձ, ինչպես նաեւ, վստահ եմ, իմ բոլոր հայենակիցների համար այն քիչ տոներից է, երբ քեզ զգում ես մեծ եւ ուժեղ երկրի մաս, որն ունի հարուստ պատմություն, մշակույթ, գիտություն», - հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն` «Նոեվ կովչեգ» թերթին տված հարցազրույցում:
«Ինձ համար պատիվ է ռուս լինելը, եւ ես կցանկանայի Ռուսաստանի ու Հայաստանի ժողովրդին հայրենիքի նկատմամբ սեր մաղթել: Քանի որ մեր երկրները հենց մենք ենք: Որքան մենք լավ ենք վերաբերում մեր հայրենիքին, որքան շատ բան ենք անում հանուն երկրի զարգացման, այնքան ինքներս ավելի լավ ենք ապրում: Օգտվելով առիթից` կցանկանայի Հայաստանում եւ Ռուսաստանում իմ բոլոր բարեկամներին, իսկ նրանք շատ են, մաղթել երջանկություն, առողջություն, կապույտ երկինք, եւ թող նրանց տան օջախը միշտ վառ մնա» - ասել է դեսպանը:
Հարցին, թե տարբերվո՞ւմ է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատանքի ոճը Վրաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատանքից, դիվանագետը պատասխանել է. «Պայմանները տարբեր են: Ինձ համար դժվար էր լքել Թբիլիսին Հարավային Օսիայի նկատմամբ Սահակաշվիլիի ռեժիմի ագրեսիայի արդյունքում: Ինձ երկար ժամանակ հանգիստ չէր տալիս ռազմական գործողությունները թույլ չտալու չիրականացված պարտքի զգացումը: Ներքին վիճակը հնարավոր եղավ հաղթահարել, երբ ես նշանակում ստացա Հայաստանում: Այստեղ ես հայտնվեցի բոլորովին այլ` ուշադրության, բարյացակամ վերաբերմունքի մթնոլորտում: Հասկանալի է, որ այս ամենն իր ազդեցությունն է ունենում կոլեկտիվի աշխատանքի վրա: Այդ հարցում իմ բախտը միշտ բերել է»:




























