Ահաբեկչության արդյունքում հունիսի 10-ին մահացել է Սոմալիի ՆԳ նախարար Աբդիշակուր Շեյխ Հասանը։
Նախնական տվյալներով, պայթյունը կազմակերպել է նախարարի զարմուհին, ով վերջին երեք օրերին բնակվում էր ՆԳՆ ղեկավարի նստավայրում։
Հասանը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։Պայթյունից եւս մի քանի մարդ է տուժել։ Մահապարտ կնոջ մարմինը հայտնաբերվել է տանը, հայտնում է Lenta.ru-ն։
Սոմալիում հուզումներն ուժգնացել են հունիսի 10-ին, երբ հայտարարվել է բնակչության համակրանքը վայելող վարչապետ Մոհամեդ Աբդուլահի-Մոհամեդի հրաժարականի մասին։ Ոստիկանությունը մարդկանց ցրելու համար զենք է կիրառել, սպանվել է մեկ անչափահաս։




























