ԱՄՆ-ը հունիսի 10-ին հայտարարել է, որ սատարում է Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից մշակված, Սիրիայում իշխանությունների կողմից հակակառավարական ակցիաները ճնշելը դատապարտող բանաձեւի նախագծին։

«Սիրիայի կառավարությունը երկիրը վտանգավոր ճանապարհով է տանում»,- ասված է Սպիտակ տան հայտարարության, հայտնում է Gazeta.ru-ն։

Ուրբաթ հայտնի էր դարձել, որ Աֆրիկայի գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը մոտ ժամանակներս Մոսկվայում կընդունի սիրիական ընդդիմության պատվիրակությանը։