ԱՄՆ Կոնգրեսը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիից նամակ է ստացել, որում վերջինս պատրաստակամություն է հայտնում ԱՄՆ միջնորդությամբ բանակցություններ սկսել խռովարարների հետ:
«Մենք հրադադարի եւ Լիբիայում հակամարտության ներքին կողմերի միջեւ հաշտեցման կոչ ենք անում», - ասված է նամակում, որի իսկությունը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների խոսքով, դեռեւս չի հաջողվել ճշտել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Քադաֆին իր երեք էջանոց նամակում նաեւ ողջունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված Կոնգրեսի այն քննադատությունը, որ առանց Կոնգրեսի պաշտոնական թույլտվության նա ամերիկյան ուժեր էր ուղարկել Լիբիայի ափ: Քադաֆին նաեւ հույս է հայտնում, որ Կոնգրեսը «կշարունակի հետաքննությունը ՆԱՏՕ-ի եւ նրա դաշնակիցների ռազմական գործողությունների նկատմամբ», որոնք մոտ 700 խաղաղ բնակչի կյանք են խլել:




























