Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խուսափել է հեռախոսով խոսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:
ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկի խոսքով` գլխավոր քարտուղարը բազմիցս փորձել է զրուցել Սիրիայի նախագահի հետ, բայց նա միշտ անհասանելի է:
Բան Կի Մունը ցանկացել էր հայտնել իր մտահոգությունը Սիրիայում շարունակվող բռնությունների մասին: Հունիսի 10-ին նա հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ կոչ էր արել իշխանություններին` հարգել քաղաքացիների իրավունքները:
Զանգվածային հուզումները Սիրիայում սկսվել են 2011թ մարտին, երբ բնակչությունը դուրս է եկել փողոց եւ պահանջել ավելի լավ կենսապայմաններ եւ ժողովրդավարական ռեֆորմներ: Տարբեր տվյալների համաձայն` Սիրիայում բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան հազար մարդ:




























