Մի շարք շվեյցարացի քաղաքական գործիչներ մտադիր են բողոքի պիկետ կազմակերպել «Բիլդերբերգի ակումբի» նիստ անցկացնելու դեմ, որոնք այս հանգստյան օրերին տեղի են ունենում Սանկտ-Մորիցայում, պահանջում են կալանավորել ԱՄՆ նախկին պետքարտուղար հենրի Քիսինջերին:

Հենց Քիսինջերն է մասնակցելու ամենամյա կոնֆերանսին, ով միավորում է քաղաքականության, բիզնեսի ու մամուլի ոլորտների ազդեցիկ մարդկանց: «Բիլդերբերգի ակումբի» նիստերի գաղտնիությունըամենատարբեր կոնսպիրոլոգիական տեսությունների առիթ է դառնում, գրում է Gazeta.ru-ն:

Շվեյցարացի պատգամավոր Դոմինիկ Բեյտիգն արդեն վաղուց հարցում է ուղարկել դատախազություն` պահանջելով կալանավորել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերին եւ Քիսինջերին` ռազմական հանցագործությունների համար, որոնք, ըստ պատգամավորի, նրանք կատարել են:

Մասնավորապես, այս տարվա փետրվարին Բուշը չեղյալ էր համարել իր այցը Շվեյցարիա` մտավախություն ունենալով, որ այնտեղ կարող է ենթարկվել քրեական հետապնդման` Գուանտանամոյի բանտում միջազգային ահաբեկչության մեջ կասկածվողներին կտտանքների ենթարկելու համար: