Օրաթերթի տեղեկություններով` ՀՀՇ մի խումբ ակտիվիստներ դիմումներ են ներկայացրել ՀՀՇ վարչությանը` կուսակցությունից դուրս գալու մասին: «Թեեւ ՀՀՇ նոր ղեկավարությունը` Արամ Մանուկյանի գլխավորությամբ, ամիսներ առաջ որոշել էր կուսակցականների վերագրանցում անել, եւ նրանք, ովքեր չեն վերագրանցվել, մեխանիկորեն համարվել են կուսակցության շարքերից դուրս մնացած, սակայն քանի որ նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ՀՀՇ եւ ՀԱԿ շարքերում կրքեր է բորբոքել ու մեղադրանքների տեղիք տվել, թե` մի կուսակցությունից դուրս չեկած, նորի մեջ են մտել, որոշել են դիմումներ ներկայացնել: Ի դեպ, «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչիկ Քոքոբելյանը ջանք չի խնայում, որ տպավորություն չստեղծվի, թե իրենք «քանդում են» ՀՀՇ-ն, սակայն ՀՀՇ-ականները դիմել են նոր կուսակցության մեջ մտնելու խնդրով: Նրանք հիմնականում նախկին ընտրություններում վստահված անձինք են եղել եւ ձայներ ապահովել»,-տեղեկացնում է «Հրապարակ»-ը: