Երեւանում այսօր` հունիսի 11-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Էրեբունի վարչական տարածքում:
Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սասունցի Դավիթ-Խորենացի եւ Աթոյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Մերսեդես-E-180» մակնիշի ՊՆ 1125 Մ համարանիշի, «Նիսսան» մակնիշի 14 ՕԼ 355 համարանիշի եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 26 ՕԼ 996 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով, «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայր կժամանեին Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչ-որ անձինք «Մերսեդեսի» վրայից հանել էին ՊՆ համարանիշները:
Այս պահին Երեւանի ՃՈ աշխատակիցները տեղանքն են պահպանում, մինչեւ դեպքի վայր կժամանեն զինվորական ոստիկանության քննչական ծառայության աշխատակիցները:
Կարճ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, սակայն առայժմ պարզ չէ, թե վարորդը մարմնի որ մասում է վնասվածքներ ստացել: Դա պարզ կլինի, երբ քննիչը մեկնի «Էրեբունի» բժշկական կենտրոն:














Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























