Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, հունիսի 13-14-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտը (Carl Bildt):

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են Կարլ Բիլդտի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-շվեդական համագործակցության հետագա ընլդայնմանն առնչվող հարցեր, Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումները եւ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ներկայիս փուլը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ:

Էդվարդ Նալբանդյանի եւ Կարլ Բիլդտի հանդիպումը տեղի կունենա հունիսի 14-ին, ժամը 10.30-ին, որից անմիջապես հետո ժամը 11.20-ին ԱԳՆ-ում տեղի կունենա նախարարների ճեպազրույցը: