Վրաստանի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Ռուսաստան այցելություններից, կապված Մոսկվայում Վրաստանի քաղաքացի Գելա Բլիաձեի սպանության հետ:
Վրաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Ռուսաստանում գտնվելը վտանգավոր է դառնում, նաեւ պահանջում է սպանության մանրամասն հետաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գելա Բլիաձեն հունիսի 6-ի ուշ երեկոյան գնացել էր ծխախոտ գնելու եւ այլեւս չէր վերադարձել տուն: Առավոտյան իրավապահները գտել էին նրա մարմինը, որի վրա հայտնաբերվել էին խոշտանգումների հետքեր:
Բլիաձեի ընտանիքն ապրում է Թբիլիսիում, իսկ ինքն աշխատում էր Մոսկվայում` շինարարության ոլորտում: Սպանվածի հարազատների խոսքով, ձերբակալվել է մեկ կասկածյալ, ով խոստովանել է հանցանքը:
Ռուսական կողմը մարդասպանի անունը չի նշում:




























