Ռուսաստանի Ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 11-ին այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին եւ դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված բարձր մակարդակի ռազմավարական գործընկերությունը օրեցօր ընդլայնում է համագործակցության ոլորտները եւ համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակի ամրապնդվել՝ ի նպաստ հայ եւ ռուս ժողովուրդների: