Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հայրո Գալստյանին եւ նրա տեղակալներին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում առողջապահության, մասնավորապես, ուռուցքաբանական ոլորտի զարգացման հետ կապված հարցեր:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին Արցախ ժամանելու եւ տեղում բժշկական ծառայություններ մատուցելու համար՝ այն համարելով կարեւոր ու պահանջված նախաձեռնություն:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Սերգեյ Մովսեսյանը:




























