Պակիստանի Փեշավար քաղաքի առեւտրահյուրանոցային համալիրում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության արդյունքում առնվազն 35 մարդ զոհվել, ավելի քան  80-ը վիրավորվել է:

Ոչ մեծ ուժգնության առաջին պայթյունը գրանցվել է ժամը 23:30-ին, իսկ երկրորդը` մի քանի րոպե անց: Զոհվածների թվում են նաեւ երկու լրագրող:

Նախնական տվյալներով` առաջին պայթուցիկ սարքը տեղադրված է եղել հյուրանոցի համարներից մեկի զուգարանում, իսկ երկրորդը պայթեցրել է մահապարտը` մոտոցիկլետով համալիրին մոտենալիս: Պայթյունների պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել: