Բրիտանիայում երկրի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի տան մոտ տեղադրել են նրա գլխի քանդակով նիզակը, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Lad Bible-ին:

Պարբերականը նշում է, որ քանդակն ունի դեմքի աղավաղված արտահայտություն:

Քանդակը տեղադրվել է պատվանդանի վրա: Հուշարձանի արժեքը գնահատվում է ավելի քան 422,4 հազար դոլար:

Աշխատության հեղինակ Մարկ Ռոբլան հայտարարել է, որ ստեղծել է ինքնաշեն քանդակ, որն իրեն արժեցել է 5 դոլար:

Հուշարձանի հետագա ճակատագիրը մնում է անհայտ: