Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն մտադիր է շարունակել երկրում խիստ տնտեսական քաղաքականությունը: Նա համոզված է, որ ստեղծված իրավիճակում ընտրվել է քիչ ցավալի տարբերակը: Ինչպես նշել է վարչապետը, հակառակ դեպքում երկրին կսպառնա դեֆոլտը, ինչը, նրա խոսքով, հավասարազոր է աղետի:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Հունաստանի նախարարների  կաբինետը հավանության է արժանացրել 2011-2015 թվականների տնտեսությունում կտրուկ միջոցներ  կիրառելուն, եւ համապատասխան օրինագիծը ներկայացրել է ԱԺ-ի վերանայմանը: Տնտեսության նախատեսված ծրագրի ծավալը կազմում է 28, 4 միլիարդ եվրո եւ պետք է բյուջեի դեֆիցիտը 2015 թվականին հասցնի ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսի:    

Կաբինետի` 6 ժամանոց քննարկման ժամանակ նախօրեին Հունաստանի վարչապետը «ազգային համախմբման» կոչ է արել այդ պլանի շուրջ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պլանը մշակվել է Եվրամիության  եւ Արժույթի միջազգային ֆոնդի կոշտ ճնշման ներքո, որը ներդրումային ծրագիրը հասցրել է շուրջ 110 միլիարդ եվրոյի: 

Հունիսի 28-ին նախատեսված է հիշյալ օրինագծի քվեարկությունը: