SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը մեկ օրում ավելի քան 15 մլրդ դոլար է կորցրել Tesla-ի ացկիաների անկման պատճառով, հաղորդում է  Bloomberg Billionaires Index (BBI)-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Գործակալության տվյալներով՝ Մասկի կարողությունը նվազել է 15,2 մլրդ դոլարով՝ կազմելով 183 մլրդ դոլար:

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը կրճատվել է 3,73 մլրդ դոլարով՝ կազմելով 186 մլրդ դոլար: Այդպիսով, Բեզոսը զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում առաջին, իսկ Մասկը՝ երկրորդ հորիզոնականը: