Այսօր` հունիսի 13-ին պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Նա հանդիպելու է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ: Բանակցություններ կվարի նաեւ իր վրացի գործընկերոջ` Գրգոլ Վաշաձեի հետ:
Նախատեսված է նաեւ Մամեդյարովի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների ակտիվացման հարցերը եւ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը:




























