Վանդալները հիտլերյան բեղեր են նկարում պաստառների վրա, որոնց վրա պատկերված է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NI Times-ին:

Գլխավոր նահանգների ներկայացուցիչների պալատում համընդհանուր ընտրությունները կկայանան մարտի 17-ին:

«Պաստառները վանդալիզմի են ենթարկվել մեկ ժամվա ընթացքում: Քաղաքում են եղել են նաեւ այլ կուսակցությունների պաստառներ, սակայն դրանց ձեռք չեն տվել: Կիրակի մենք փակցրել ենք մեր պաստառները եւ դրանք փչացած հայտնաբերել երկուշաբթի օրը»,-ասել է Վեստերվորտ քաղաքում Ռոդերիկ տեն Կորտենաար կուսակցության ներկայացուցիչը: