Ադրբեջանում պատգամավորության նախկին թեկնածու, աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի ներկայացուցչության ղեկավար Նադիր Օրուջեւին, ում Բաքվում մեղադրում են սպանության մեջ, դատարանի որոշմամբ, կալանավորել են 3 ամսով:
«Հունիսի 8-ին Նասիմինի շրջանի ավտոլվացման կետում դրա սեփականատեր Նադի Օրուջեւը երկու կրակոցով սպանել էր Գյանջա քաղաքի բնակիչ Ռովշան Ռուստամովին: Օրուջեւն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն եւ հանձնել «Մակարով» ատրճանակը»,- ասված էր դատախազության հաղորդագրության մեջ, հաղորդում է APA-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, քննությունը տեղեկություններ չի հաղորդում հանցագործության դրդապատճառների մասին:




























