Թուրքիայի քաղաքական ուժերը որեւէ հայ թեկնածուի չառաջադրեցին խորհրդարանական ընտրություններում, սակայն առաջադրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարող երկու պատմաբանների։

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Անկարայի 2-րդ ընտրատարածքից առաջադրել էր Հայոց ցեղասպանության հերքման մասին գիրք գրած պատմաբան Սեյիթ Սերթչելիքին, ով հայերեն իմացող միակ թուրք պատմաբանն է։ Հունիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Սեյիթ Սերթչելիքն անցել է խորհրդարան։

Թուրքիայի «Ազգայնական  շարժում» կուսակցությունը Կոնիայից առաջադրել էր Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, Հայոց ցեղասպանությունը զավեշտալի պնդումներով հերքող տխրահռչակ պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուն։  Նա եւս անցել է խորհդարան։

Նշենք, որ ընտրություններից օրեր առաջ Յուսուֆ Հալաչօղլուն պնդել էր, թե իրեն պաշտոնից ազատել էին Հայաստանի եւ ԱՄՆ-ի պահանջով։