Մոսկվայում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ հարցեր դեռ բաց են մնում: Այդ մասին հունիսի 13-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

«Որոշ հարցերում առաջխաղացում կա, բայց միեւնույն ժամանակ որոշ հարցեր էլ բաց են մնում»,- ասել է նախարարը` չհտակեցնելով հարցերի էությունը:

Նրա խոսքով, դեռ վաղ է հրապարակել դրանք: Երեք ժամ տեւած բանակցությունների արդյունքները ներկայացվելու է նախագահներին:

Հունիսի 25-ին Կազանում կայանալու է Ռոսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, իսկ ԱԳ նախարարների հանդիպումը կայացել է հունիսի 11-ին: