Ռուսաստանի օրը՝ հունիսի 12-ին, Ռուսաստանի 12 քաղաքներում Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի ներկայացուցչություններ են բացվել։ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Յարոսլավլում, Վոլգոգրադում,Կրասնոդարում, Նիժնի Նովգորոդում, Դոնի Ռոստովում, Օրենբուրգում, Սամարայում, Ստավրոպոլում, Ուլյանովսկում եւ Վորոնեժում արդեն իսկ գործում են Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի ներկայացուցչություններ, NEWS.am-ին հայտնեց կառույցի մոսկովյան ներկայացուցչության մամուլի քարտուղար Բաբկեն Հարությունովը։
«Գոյության առաջին օրերից Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի գլխավոր խնդիրներից է լինելու հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը եւ ընդհանուր պատմության արդիականացումը»,- նշեց մամուլի քարտուղարը։




























