Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ ցանկացած կանխատեսում անշնորհակալ գործ է: Այդ մասին հունիսի 13-ին հայտարարել է Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրյուս Ապուոկասը` պատասխանելով նախագահների հանդիպման վերաբերյալ հարցին:

Դեսպանի խոսքով, արդեն նման հանդիպումների անցկացումը դրական երեւույթ է: Ամենագլխավորն այսօր ռազմական հակամարտությունից խուսափելն է, իսկ հանդիպումները, քննարկումները արդեն դրական են: Դեսպանը նկատել է, որ նախագահների նախորդ հանդիպմանը առաջընթաց  է գրանցվել որոշ հարցերով, այժմ հույսը որոշ հիմնարար հարցերում առաջընթացի հանգելու վրա է:

Մեկնաբանելով ղարաբաղյան կարգավորման գործընթացը` ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության համատեքստում, Ապուոկասը նկատել է, որ կարգավորումը գտնվում է Լիտվայի գերակայությունների թվում: Նա ընդգծել է, որ նախաձեռնությունն ու որոշիչ խոսքը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Նա նշել է, թե Լիտվան աջակցում է ՄԽ բոլոր քայլերն ու համանախագահող երկրների բոլոր հայտարարությունները: