Սիրիայի կառավարական ուժերըհունիսի 12-ին վերականգնել են վերահսկողությունը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Ջիսր-աշ-Շուգուր քաղաքի վրա, որն ըստ իշխանությունների պնդման, զինված ապստամբության օջախ էր դարձել:
Կառավարական զորքերը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եղբոր գլխավորությամբ եւ ուղղաթիռների ու տանկերի աջակցությամբ երկու ուղղություններով մտել են քաղաք:
Նշենք, որ շուրջ 5 հազար սիրիացի փախստականներ, փրկվելով Սիրիայի իշխանությունների զորքերից, հատել են սահմանն ու անցել Թուրքիա:
Սիրիայում ժողովրդական հուզումներն սկսվել են այս տարվա մարտին, երբ բնակչությունը փողոց էր ելել եւ պահանջել կենսամակարդակի բարելավում եւ ժողովրդավարական բարեփոխումներ:
Տարբեր տվյալներով, Սիրիայում բախումների հետեւանքով զոհերի թիվն անցել է 1000-ից:




























