Վրացական առաջատար թերթերն այսօր` հունիսի 13-ին լույս են տեսել դատարկ էջերով կամ սպիտակ նշաններով, դրանով բողոքելով եկամուտների ծառայության կողմից օրերս «Պալիտրա» մեդիա հոլդինգում ոչ պլանային ստուգումներ անցկացնելու դեմ, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:
Վրաստանյան լրատվամիջոցները, նաեւ ընդդիմությունը, հանկարծակի սկսված ստուգումները կապում է մեդիա հոլդինգի կողմից իրականությունը, այդ թվում մայիսի 26-ին Թբիլիսիում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքը ցրելու դեպքերը օբյեկտիվ լուսաբանելու հետ:
Հոլդինգի կազմում են «Շաբաթվա ներկապնակ» եւ «Բոլոր նորությունները» հեղինակավոր ամսագրերը, ինտերնետ-հեռուստատեսությունը, ռադիո, «Ինտերպրեսսնյուզ» գործակալությունը եւ այլ լրատվամիջոցներ, ինչպես նաեւ տպարան:
Հոլդինգի մի շարք օբյեկտներ կնքվել են: Եկամուտների ծառայության ներկայացուցիչ Աննա Գոգիչաձեն ավելի վաղ հայտարարել էր, որ ստուգումն անցկացվում է օրինական հիմքերով:




























