ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ է դրել «Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին» օրենքի նախագիծը: Այն տեղադրված է խորհրդարանի պաշտոնական կայքէջում` «օրակարգում չընդգրկվածներ» բաժնում:
Ըստ Վ. Դալլաքյանի մտահղացման` ծառայությունը պետք է հանդիսանա օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող անկախ մարմին: Իսկ ծառայության աշխատակիցների բազային պաշտոնային դրույքաչափը պետք է 3 անգամ գերազանցի ՀՀ պետական բյուջեով հարկային եւ մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափերին: Ծառայության ղեկավարին պետք է նշանակի հանրապետության նախագահը` ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցելով:




























