Հանրապետության տարածքում՝ փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, մարտի 1-2-ն աստիճանաբար նույնքան կնվազի:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 2-ին կեսօրից հետո, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի և 2-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +11+13:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +1+6,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +1+6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +8+10,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +1+6,

Լոռիում  գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +7+12,

Տավուշում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +10+15,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +1+6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10+12,

Արարատում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +11+13,

Արմավիրում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +11+13, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +1+6,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +11+13,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+17,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +9+13,

Արցախում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +12+17: