ԱՄՆ-ն եւ Կանադան պատրաստվում են թարմացնել Արկտիկայում արբանյակների եւ ռադարների համակարգը Ռուսաստանի եւ Չինաստանի աճող ռազմական ներկայությանն արդյունավետ կերպով հակազդելու համար, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը:
Թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին մեծացնել պաշտպանության համար ծախսերը, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD) թարմացնելու նպատակով: Առաջնորդները քննարկել են այդ հարցը երեքշաբթի կայացած բանակցությունների ժամանակ, հաղորդում է WSJ-ը՝ հղում անելով աղբյուրին:
NORAD-ը ԽՍՀՄ-ին զսպելու ռազմավարության կենտրոնական տարրն էր սառը պատերազմի ժամանակ, հիշեցնում է պարբերականը: Համակարգը կազմված է արբանյակներից, ռադարներից եւ ռազմաօդային ուժերի բազաներից, որոնք հիմնականում տեղակայված են Ալյասկայում եւ Կանադայի հյուսիսային տարածքներում: Դրա խնդիրը ԱՄՆ-ին եւ կանադային հյուսիսից եկող ցանկացած հարձակման մասին նախազգուշացնելն էր, հաղորդում է ՌԲԿ-ն:
Սակայն պաշտպանության համակարգը հնացել է: Ռուսաստանի եւ Չինաստանի նոր հրթիռները կարող են տեղաշարժվել ձայնի արագությունը 5 անգամ գերազանցող արագությամբ, եւ թռնում են շատ ավելի հեռու, հաղորդում է նա: Դա կքայքայի գոյություն ունեցող համակարգը:
«Եվ մենք կսկսենք Արկտիկայի մասին ընդլայնված ամերիկա-կանադական երկխոսություն, որպեսզի քննարկենք մայրցամաքային անվտանգության, տնտեսական եւ սոցիալական զարգացման, ինչպես նաեւ Արկտիկայի կառավարման շուրջ հարցերը»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը:





























