Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ նոր քաղաք է ստեղծում Տեխասում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ստեղծու եմ Սթարբեյզ (Starbase) քաղաքը` Տեխաս»,- գրել է Մասկը Twitter-ում:
Ձեռնարկատերը պատմել է, որ իր քաղաքը շատ ավելի մեծ տարածք կունենա, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ եւ գտնվում է SpaceX տիեզերակայանը: Բացի այդ, Մասկը նշել է, որ քաղաքում «շատ լավ» կվերաբերվեն շներին, եւ դրա ղեկավարը «դոժի» (իտալական «doge» բառից, որը հիշեցնում է «dog» բառն անգլերենում) տիտղոս կկրի:
Անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆորնիայից Տեխաս է տեղափոխվել:




























