«Իմ քայլը» Վճռաբեկ դատարանի դատավոր չի ընտրի` չնայած թեկնածուների հանդեպ համակրանքին: Այս մասին մարտի 4-ինԱզգային ժողովի նիստին Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ընդ որում, նա շտապեց հավաստիացնել, որ այս որոշումը ոչ մի կերպ կապված չէ թեկնածուների հետ, այլ Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իշխող ուժի վերաբերմունքի դրսեւորումն է:

«Այս քայլով մենք ցույց ենք տալիս մեր վերաբերմունքը ոչ թե այն թեկնածուների հանդեպ, որոնց նկատմամբ մեծ հարգանք ենք տածում, այլ` պարոն Վարդազարյանի, Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահի պաշտոնում նրա գործունեության, ինչպես նաեւ նրա հայտարարությունների»,- ասաց Մակունցը` լռելով, սակայն, այն մասին, որ Ռուբեն Վարդազարյանն իր պաշտոնին նշանակվել է հենց «Իմ քայլի» ջանքերով:

Նշենք, որ «Իմ քայլի» պատգամավորների պահվածքի պատճառով Հայաստանի խորհրդարանը երկրում ռազմական դրության պայմաններում մեկուկես աշխատանքային օր ծախսեց, ինչպես արդեն պարզ դարձավ, ապարդյուն քննարկման համար: