Եղիսաբեթ Երկրորդ թագուհու 99-ամյա ամուսինը` Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, ով բժիշկների խորհրդով հոսպիտալացվել էր փետրվարի 16-ին, սրտի հետ կապված պրոցեդուրա է տարել եւ առաջիկա օրերին պետք է հիվանդանոցում մնա: Այս մասին ասվում է հինգշաբթի առավոտյան Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երեկ Էդինբուրգի դուքսը Սուրբ սրտի հետ կապված հաջող պրոցեդուրա է տարել Բարդուղիմեոսի հիվանդանոցում: Նա դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում` բուժման, հանգստի եւ ուժերի վերականգնման համար»,- նշել են պալատում:




























