Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար ուժերի կազմի վերաբերյալ պայմանավորվածություն չկա, քանի որ այդ հարցը չի քննարկվել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե պայմանավորվաություն է ձեռք բերվել` որ երկրները կարող են խաղաղարարներ ուղարկել տարածաշրջան, Նալբանդյանն ասել է. «Դրանք որոշակիորեն սխալ մեկնաբանություններ են: Այդ հարցը վերջին երեք տարում չի քննարկվել: Ինձ տարօրինակ են թվում տվյալ հարցում պայմանավորվածությունների մասին հայտարարությունները, առավել եւս որ դա անգամ չի էլ քննարկվել»:




























