Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ կայանալու է իրավապաշտպանների բողոքի գործողություն` մայիսի 26-ին տեղի ունեցած իրադարձությունները հետաքննող հանձնաժողով ստեղծելու պահանջով:

Ակցիան կայանալու է խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանի ելույթին զուգահեռ, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջն է` օբյեկտիվորեն հետաքննել ընդդիմության ակցիայի ցրման հանգամանքները, ստեղծել ժամանակավոր քննչական հանձնաժողով` անկախ իրավապաշտպանների մասնակցությամբ, ազատ արձակել ապօրինի ձերբակալված անձանց եւ պատժել մեղավորներին»:

Ակցիայի կազմակերիչներն եւ «Վրացական ակադեմիայի» անդամ Նինելի Չանկվետաձեն, Սակրեբուլոյի անդամ Նատելլա Մաչավարիանին, եւ այլք: