Ադրբեջանի երիտասարդ քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ ԵԽԽՎ-ին՝ կոչ անելով աջակցել Ադրբեջանում ձերբակալված երիտասարդ ակտիվիստների ազատ արձակմանը, հայտնում է Contact.az-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, երիտասարդ ակտիվիստներ Ջաբար Սավալանը եւ Բախտիյար Հաջիեւը Facebook-ն օգտագործել էին իբրեւ հակակառավարական կոչերի տարածման աղբյուր։

Եվրախորհրդարանի պատգամավորները մայիսի 13-ին ընդունած բանաձեւով կոչ էին արել ազատ արձակել երիտասարդ ակտիվիստներին։