ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ փաստաթղթի ստեղծման  մասին պաշտոնական մակարդակով քննարկումներ չեն ընթանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը։  Նրա խոսքով, Ադրբեջանն արդեն որերորդ տարին է այդ ուղղությամբ ջանքեր է ներդնում, սակայն՝ ապարդյուն։

«Երբ ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայում ղարաբաղյան հարցն է շոշափվում, բոլոր հղումներն արվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, այդ տեսակետը պինդ եւ հիմնավոր է»,- ասաց Ավագյանը։

Կարեն Ավագյանը հւյս հայտնեց, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեան այս հարցում այսուհետ եւս նման հետեւողականություն կցուցաբերի։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայում արաբաղյան հակամարտության վերաբերյալ փաստաթղթի ուղղությամբ աշխատանքներ են տարվում։