Տանզանիայի ընդդիմության առաջնորդ Տունդու Լիսսուն կառավարությանը կոչ է արել բացահայտել նախագահ Ջոն Մագուֆուլիի գնտվելու վայրը, ում չեն տեսել արդեն երկու շաբաթ, հաղորդում է  BBC-ը:

Լիսսուն ասել է, որ նախագահի վիճակն անհանգստացնում է հասարակությանը:

Տանզանիայի կառավարությունը կոչ է արել լրատվամիջոցներին զերծ մնալ Մագուֆուլիի առողջական վիճակի մասին չստուգված տեղեկություն հրապարակելուց:

Առաջատար քենիական թերթը հայտնել է, որ աֆրիկացի առաջնորդը կորոնավիրուսով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել պաշտոնապես:

Մագուֆուլին հերքում է, որ կորոնավիրուսը խնդիր է Տանզանիայի համար: Նա քարոզում է աղոթք եւ ինհալյացիա՝ որպես միջոց վիրուսի դեմ պայքարում: