Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության միլիցիայի վարչությունը հայտարարել է ուկրաինական ուժայինների կրակակետերը ճնշելու մասին:

Նրանք նշել են, որ ընթացիկ օրվա սկզբից ուկրաինական ուժայինները հինգ կրակային գնդակոծություն են կատարել՝ արձակելով 120 միլիմետր տրամաչափի տասը արկ։

«Քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար մեր պաշտպանները ստիպված եղան պատասխան կրակ բացել հակառակորդի կրակակետերը ճնշելու համար, որի արդյունքում ոչնչացվեց 36-րդ ծովային բրիգադի ականանետային հաշվարկը: Թշնամու կորուստները ճշտվում են»,- գերատեսչության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ԿԺԴՀ ՆԳ նախարարությունը հայտարարել էր նռնակի պայթյունի հետեւանքով երկու մարդու մահվան մասին: