«Կոնվերս բանկ» ՓԲԸ խորհրդի որոշմամբ խորհրդի նախագահ է նշանակվել Արմեն Տեր-Տաճատյանը` Ջուան Պաբլո Գեչիդջյանի փոխարեն:

Այդ մասին տեղեկացնում է բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը: Ըստ հաղորդագրութան` Ջուան Պաբլո Գեչիդջյանը խորհրդի նախագահի պաշտոնը թողել է  իր նախաձեռնությամբ` շարունակելով մնալ խորհրդի անդամ: Ա. Տեր-Տաճատյանը «Կոնվերս բանկ»-ի խորհրդի նախագահ է նշանակվել այս տարվա ապրիլի 23-ին, սակայն Կենտրոնական բանկում վերագրանցվել է հունիսի 8-ին: 

Նշենք, որ Արմեն Տեր-Տաճատյանը եւ Ջուան Պաբլո Գեչիդջյանը «Կոնվերս բանկ» ՓԲԸ խորհրդի անդամ են 2007 թվականից, այդ ընթացքում տարբեր տարիներին վարել են նաեւ խորհրդի նախագահի պաշտոնը:

«Կոնվերս բանկ»-ի խորհրդի մյուս անդամներն են Մաթիաս Գեյնզա Էռնեկյանը եւ Արսեն Գամաղելյանը (Տեր Հովել քահանա):

Նշենք, որ Ա. Տեր-Տաճատյանը նաեւ լրագրողական աշխատանքի փորձ ունի` 90-ական թվականներին աշխատել է ՀՀ պետական հեռուստաընկերությունում որպես «Իրավունք» ծրագրի մեկնաբան: