Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը ցույց կտա, թե արդյո՞ք, հնարավոր է առաջընթաց ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Այսօր այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Այսօր Բաքվում տեղի կունենա հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք երեկ Երեւանում էին, մենք կխոսենք նրանց հետ եւ կտեսնենք, թե ինչ „մեսիջ“-ով են նրանք եկել»,- ասել է նա, ու հավելել. «ԼՂ կարգավիճակի որոշման հարցը շատ կարեւոր եւ լուրջ հարց է: Ղարաբաղը դա Ադրբեջանի մաս է, որի իրավական կարգավիճակը պետք է որոշի Ադրբեջանը: Աննորմալ է, երբ Ադրբեջանի մի մասը մնում է առանց կարգավիճակի»:

Մամեդյարովի խոսքով, բռնի տեղահանվածները պետք է վերադառնան Ղարաբաղ, այլախես դժվար կլինի որոշել ԼՂ կարգավիճակը: «Դա հայկական կողմի հետ բանակցությունների մի մասն է»,- հավելել է նա: