Դատապարտյալների աշխատանքի տեղավորման հարցը մնում է լուրջ խնդիր նրանց ռեսոցիալիզացիայի ոլորոտւմ: Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախարարի խոսքով՝ տվյալ հարցով մի շարք ծրագրեր են քննարկվում: «Սակայն պետք է խոստովանեմ, որ մենք լուրջ խնդիրներ ունենք նրանց աշխատանքի ներգրավման մասով, մեծամասամբ դա օբյեկտիվ բնույթ է կրում: Եվ մենք շարունակում ենք այդ խնդրի լուծման ուղղությամբ քննարկումները»,-ասաց Բադասյանը:





























