ՀՀ ներկայիս իշխանությունը խիստ զիջում է նախորդներին կառավարման հարցում: Այս մասին Երեւանի ավագանու խորհրդի նիստի ժամանակ ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Շատ հարցերում ներկայիս իշխանությունը, նրա խոսքով, նման է իր նախկիններին:
Նա հստակեցրեց, որ նրանց միջեւ տարբերություններ էլ կան:
«Ներկայիս իշխանությունը նախկինից տարբերվում է նրանով, որ կառավարման հարցում խիստ զիջում է»,-պարզաբանեց Խաժակյանը:





























