Գանայում, Արեւելյան շրջանի Գոմոա Նյանյանոյի բնակիչները ցնցված են այն բանից հետո, երբ 10 ամսական երեխա է հայտնաբերվել լողափին, երեխային ողջ-ողջ թաղել էին, հաղորդում է Ghana Web-ը:

Երեխայի մարմինը հայտնաբերել են երեխաները լողափում խաղալիս: Նրան թաղել էին գլխիվայր, փաթաթել սպիտակ կտորի մեջ, իսկ բերանի, քթի եւ ականջների մեջ բամբակ մտցրել: Կասկածվում է, որ դա արել են «Սակավա»-ի խաբեբաները:

Երեխայի մարմինը տեղափոխել են Վինեբայի հիվանդանոց դիահերձման համար:

«Սակավա» տերմինն օգտագործվում է անօրինական գործողությունների համար, որոնք համատեղում են ժամանակակից ինտերնետային կեղծիքը աֆրիկյան ավանդական ծիսակատարությունների հետ: