Չորեքշաբթի առավոտյան պղնձի գինն աճում է նախորդ օրը գրանցված 1.5 տոկոս անկումից հետո, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.83 տոկոսով եւ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ) կազմել 4.0617 դոլար:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեք ամիս անց մատակարարմամբ մեկ տոննա պղնձի արժեքը երեքշաբթի աճուրդների ավարտին նվազել է 1.41 տոկոսով եւ կազմել 8 980 դոլար, ալյումինի արժեքը նվազել է 2.31 տոկոսով՝ կազմելով 2.219.5 դոլար, ցինկի արժեքը՝ 0.96 տոկոսով՝ տոննայի դիմաց կազմելով 2838.5 դոլար:
Արդյունաբերական արտադրության մեջ օգտագործվող պղնձի իսպառ վաճառքը սկսվել էր նախորդ օրը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել էր աշխարհում դեպքերի աճի չորրորդ շաբաթվա մասին: Անցյալ շաբաթվա ընթացքում նոր դեպքերի թիվն ավել էր 8 տոկոսով, իսկ մահվան դեպքերի թիվը՝ 3 տոկոսով:
Նման վիճակագրությունը կարող է աշխարհի առանձին երկրներին դրդել նոր սոցիալ-տնտեսական սահմանափակումներ ներդնել եւ հետեւաբար՝ նվազեցնել պղնձի պահանջարկը:





























