Ենթադրաբար ռումբ է պայթել կիրակի ինդոնեզական Մաքասար քաղաքի Կաթոլիկ եկեղեցում. կան զոհեր, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Պայթյունի ժամանակ հավատացյալները գտնվել են եկեղեցու ներսում, գործակալությանը հայտնել է Հարավային Սուլացես նահանգի ոստիկանության մամուլի քարտուղար Ի. Զուլփանը:
«Մենք տեսնում ենք, որ կան զոհեր, եւ մարդկանց մարմինները կտոր-կտոր են եղել: Մենք դեռեւս չգիտենք՝ նրանք հանցագործներինն են, թե մերձակայքում գտնվող մարդկանց մնացորդները»,-ասել է նա:
Նշվում է, որ ոստիկանությունը շրջափակել է եկեղեցին, վնասվել են մերձակայքում կայանած մեքենաները:




























