ԳԴՀ կանցլերի աշխատակազմի ղեկավար Խելգե Բրաունը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի հաջորդ մուտացիան կարող է ունենալ դիմակայունություն գոյություն ունեցող պատվաստանյութերի նկատմամբ, եթե պատվաստմանը զուգընթաց տեղի ունենա COVID-19-ով հիվանդացության արագ աճ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Եթե պատվաստումներին զուգահեռ վարակի տարածումը կրկին կտրուկ աճի, կբարձրանա նաեւ ռիսկը, որ վիրուսի հաջորդ մուտացիան կլինի պատվաստանյութի նկատմամբ դիմակայուն»,-ասել է նա Bild am Sonntag-ին:

«Այդ ժամանակ մենք դատարկաձեռն կմնայինք: Մեզ համար անհրաժեշտ կլինեին նոր պատվաստանյութեր, պատվաստումները ստիպված կլինեին նորից սկսել»,-պարզաբանել է Բրաունը՝ հավելելով, որ այդպիսի սցենարն անհրաժեշտ է կանխարգելել «ամեն գնով»:

Բրաունի խոսքով՝ այժմ Գերմանիան ապրում է «համավարակի ամենավտանգավոր փուլը», ընդ որում՝ համավարակի երրորդ ալիքը սպառնում է լինել ավելի վատը վիրուսի ավելի վարակիչ մուտացիայի պատճառով:

Բրաունը նշել է, որ երեքշաբթվանից դեպի Գերմանիա թռիչք կատարող բոլոր ուղեւորները պարտադիր կհանձնեն կորոնավիրուսի թեստ եւ միայն բացասական պատասխանի դեպքում կհայտնվեն դեպի Գերմանիա ուղեւորվով ինքնաթիռում:

Ավելի վաղ ԳԴՀ-ում երկարաձգել էին կարանտինը մինչեւ ապրիլի 18-ը: Գերմանիայում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է ավելի քան 2,7 միլիոն վարակման դեպք, մահացել է ավելի քան 75,8 հազար պացիենտ: