Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազությունը դատարան է կանչել նահանգապետ Էնդրյու Կուոմոյի վարչակազմի տասնյակ ներկայացուցիչներին՝ ներառյալ նրա գլխավոր օգնականին՝ խնդրելով ներկայացնել փաստաթղթեր սեռական ոտնձգություների մասին նահանգապետի նկառմամբ մեղադրանքների հետաքննության շրջանակում՝ գործին ծանոթ աղբյուրի խոսքով, հաղորդում է Fox News-ը:

Մելիսա Դորոսը, որը նահանգապետի քարտուղարն է եւ հայտնվել է նահանգում համավարակի դեմ պայքարի կիզակետում, պատկանում է պաշտոնական անձանց թվին, որոնք ստացել են ծանուցումներ այս ամսվա սկզբում, նշել են հեռուստաալիքի աղբյուրները: Գլխավոր դատախազության քննիչները նաեւ հարցաքննել են կանանց, որոնք մեղադրել են Կուոմոյին Դերոսի հետ նրանց փոխազդեցության առնչությամբ ոչ պատշաճ վարքի մեջ:

Կուոմոյի նախկին օգնական Անա Լիսը, որը մեղադրել է նահանգապետին ոչ պատշաճ վարքի մեջ, հայտնել է, որ քննիչների հետ զրույցի ժամանակ նրան հարցրել են աշխատավայրում նահանգապետի քարտուղարի վարքի մասին:

Նա ասել է քննիչներին, որ ունեցել է շատ գործեր Դերոսի հետ, որն այդ ժամանակ եղել է նահանգապետի՝ հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն:

Երեք նախկին օգնական եւ երկու ներկայիս օգնական մեղադրել են Կուոմոյին սեռական ոտնձգությունների կամ աշխատավայրում ոչ պատշաճ վարքի մեջ: Նահանգապետը հերքում է, որ դիպչել է ինչ-որ մեկին ոչ պատշաճ կերպով, եւ ներողություն խնդրել, եթե իր վարքը ինչ-որ մեկին անհարմարություն է պատճառել: