Ինգուշիայի Սունժենյան շրջանի հինգ բնակավայրերում հակաահաբեկչական գործողությունների շարք է հայտարարվել։ Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, նման գործողություններ են իրականացվելու Չեմուլգան, Արշտին, Նեստերովյանը եւ Մուժիչին շրջաններում։Այս վայրերում տրանսպորտի եւ քաղաքացիների տեղաշարժի սահմանփակումներ են գործում. նրանք բոլորը ստուգման են ենթարկվում հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից։
Նմանօրինակ միջոցներ են ձեռնարկվել այդ շրջանում ապօրինի զինված կազմավորումների թաքնվելու մասին տեղեկատվություն ստանալուց հետո։
«Интерфакс»-ի տվյալներով, իրականացված գործողությունների ժամանակ Սունժենյան շրջանում ոչնչացվել են ԱՄՀ չորս անդամներ. նրանք սպանվել են զինված դիմադրության արդյունքում։ Գործակալությունը հայտնում է նաեւ իրավապահ մարմինների երկու աշխատակիցների սպանվելու եւ մեկի վիրավորվելու մասին։




























