ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ նրա կնոջ շունը կրկին կծել է Ազգային արգելոցների ծառայության աշխատակցին, ով բուժօգնության կարիք է ունեցել, հայտնում է CNN-ը:
Մեյջոր հովվաշան հետ կապված միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի ցերեկը Սպիտակ տան Հարավայիրն մարգագետնում:
Առաջին տիկին Ջիլ Բայդենի մամուլի քարտուղար Մայքլ Լարոսը հայտարարել է, որ Մեյջորը դեռեւս հարմարվում է իր նոր շրջապատին. «Այո, Մեյջորը զբոսանքի ժամանակ ինչ-որ մեկին կծել է: Մարդուն զննել են բուժաշխատողները, այնուհետեւ նա աշխատանքի է վերադարձել առանց վնասվածքների»:
Մեյջորը, որը 3 տարեկան գերմանական հովվաշուն է, որին Բայդենները որդեգրել են 2018 թվականին, մարդու վրա առաջին հարձակումից հետո վերջին 2 շաբաթվա ընթացքում վարժեցում էր անցել:





























