ԱՄՆ նախագահի վարչակազմը ցանկանում է վերացնել օտարերկրյա մասնագետների համար աշխատանքային վիզայի դասակարգումների ցուցակ տալու արգելքը, տեղեկացնում է Bloomberg-ը: 

Իշխանությունները ուսումնասիրում են 2020 թվականին սահմանված աշխատանքային վիզաների մի քանի դասակարգումների, այդ թվում՝ H-1B, H-2B, H-4, L և J կարգի փաստաթղթերի մեծ մասի տրամադրման արգելքը չերկարաձգելու հեռանկարը: Դրանք ԱՄՆ-ում աշխատելու իրավունք են տալիս: Հունվարի սկզբին՝ այդ ժամանակ դեռ պաշտոնավարող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկարաձգված արգելքի ժամկետը լրանում է մարտի 31-ին:

Ըստ կանխատեսումների՝ այս որոշմանը կաջակցեն տեխնոլոգիական ընկերությունները, որոնք նախընտրում են H-1B վիզա ձեիակերպել արտերկրից հմուտ աշխատողներ վարձելու համար: